ԱԱ-2022․ ԱՄՆ-ի հավաքականի հայտացուցակը

275

Ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականը հրապարակել է վերջնական կազմը, որը կմասնակցի նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը։

Դարպասապահներ․ Իթան Հորվաթ («Լուտոն Թաուն»), Շոն Ջոնսոն («Նյու Յորք Սիթի»), Մեթ Թյորներ («Արսենալ»)։

Պաշտպաններ․ Քեմերոն Քարթեր-Ուիքերս («Սելթիկ»), Սերժինյո Դեստ («Միլան»), Աարոն Լոնգ («Նյու Յորք Ռեդ»), Շաք Մուռ («Նեշվիլ»), Թիմ Ռիմ («Ֆուլհեմ»), Անտոնի Ռոբինսոն («Ֆուլհեմ»), Ջո Սքալի («Բորուսիա Մյոնխենգլադբախ»), ԴեԱնդրե Իեդլին («Ինտեր Մայամի»), Ուոքեր Ցիմերման («Նեշվիլ»)։

Կիսապաշտպաններ․ Բրենդեն Աարոնսոն («Լիդս Յունայթեդ»), Քելին Ակոստա («Լոս Անջելես»), Թայլեր Ադամս («Լիդս Յունայթեդ»), Լուկա դե լա Տորե («Սելտա»), Ուեսթոն Մաքենի («Յուվենտուս»), Յունուս Մուսա («Վալենսիա»), Կրիստիան Ռոլդան («Սիեթլ Սաունդերս»)։

Հարձակվողներ․ Խեսուս Ֆերեյրա («Դալլաս»), Ջորդան Մորիս («Սիեթլ Սաունդերս»), Կրիստիան Պուլիշիչ («Չելսի»), Ջիո Ռեյնա («Բորուսիա Դորտմունդ»), Ջոշ Սարջենթ («Նորվիչ Սիթի»), Տիմ Վեա («Լիլ»), Հաջի Ռայթ («Անթալյասպոր»)։

Խմբային փուլում ԱՄՆ-ի հավաքականի մրցակիցները կլինեն Անգլիայի, Իրանի եւ Ուելսի հավաքականները։

Նախորդ հոդվածը«Ինտերը» խնդիրներ չունեցավ՝ 6:1 (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըATP. 19-ամյա Ռունեն առաջին անգամ լավագույն տասնյակում է