ATP. 19-ամյա Ռունեն առաջին անգամ լավագույն տասնյակում է

234

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է ամենշաբաթյա վարկանիշային աղյուսակը։

Փարիզի «Մասթերսի» եզրափակիչում սերբ Նովակ Ջոկովիչին հաղթած 19-ամյա դանիացի Հոլգեր Ռունեն առաջին անգամ լավագույն տասնյակում է։ Նա 18-ից բարձրացել է 10-րդ տեղ։ Լավագույն եռյակ է վերադարձել Փարիզում կիսաեզրափակիչ հասած հույն Ստեֆանոս Ցիցիպասը։ Կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը բարելավել է անձնական ռեկորդը եւ 6-րդն է։

Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը 2015 թվականից հետո առաջին անգամ դուրս է մնացել տասնյակից։ Նա 12-րդն է։ Ռուսաստանցի Կարեն Խաչանովը 19-ից նահանջել է 20-րդ տեղ։

FedEx ATP Rankings, նոյեմբերի 7

1 (1)․   Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 6820

2 (2)․   Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 5820

3 (5)․   Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 5350

4 (4)․   Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 5020

5 (3)․   Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝  4065

6 (8)․   Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3995

7 (9)․   Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 3530

8 (7)․   Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝  3320

9 (11)․ Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝  2955

10 (18)․ Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 2911

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ ԱՄՆ-ի հավաքականի հայտացուցակը
Հաջորդ հոդվածըՇոյգուն հրաման է տվել զորքերը դուրս բերել Խերսոնից