ԱԱ-2022-ի ֆավորիտները՝ ըստ Էրլինգ Հոլանդի

297

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Նորվեգիայի հավաքականի 22-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը նշել է Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության ֆավորիտներին։

«Կարծում եմ՝ ֆավորիտներ կլինեն Բրազիլիայի, Արգենտինայի եւ Ֆրանսիայի հավաքականները, հնարավոր է նաեւ Անգլիան։

Չեմ կարող ընտրել մեկ հավաքական, քանի որ լավ թիմերը շատ են, բայց կնշեմ այս չորս թիմերը»,- Էրլինգ Հոլանդի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին եւ կավարտվի դեկտեմբերի 18-ին։

Նախորդ հոդվածըԻրանի նախագահն ընդունել է ԱԱ-2022-ին մեկնող ազգային թիմին
Հաջորդ հոդվածըՏիտեն ասել է՝ որ հավաքականները կարող են անակնկալ մատուցել առաջիկա ԱԱ-ում