Տիտեն ասել է՝ որ հավաքականները կարող են անակնկալ մատուցել առաջիկա ԱԱ-ում

264

Բրազիլիայի հավաքականի մարզիչ Տիտեն մեկնաբանել է Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունը, որում շատերն իր թիմին չեմպիոնական տիտղոսի գլխավոր հավակնորդ են համարում։

Տիտեն, սակայն, նշել է ևս մեկ տասնյակ թիմերի անուններ, որոնք կարող են չեմպիոն դառնալ կամ մեծ անակնկալներ մատուցել:

«Յուրաքանչյուր առաջնությունից առաջ մեզ ֆավորիտ են անվանում։ Այդուհանդերձ, նման պատմությամբ… Մենք հասկանում ենք մեր երկրպագուների սպասելիքները։

Մենք պետք է առավելագույնս օգտագործենք մեր հնարավորությունները։ Ֆրանսիան, Արգենտինան, Անգլիան, Բելգիան, Գերմանիան, Պորտուգալիան, Իսպանիան նույնպես ուժեղ թիմեր են թվում։ Անակնկալներ կարող են մատուցել Սենեգալը, Նիդերլանդները և Դանիան»,- մեջբերում է Տիտեին Tuttosport-ը։

Նախորդ հոդվածըԱԱ-2022-ի ֆավորիտները՝ ըստ Էրլինգ Հոլանդի
Հաջորդ հոդվածըԼեհաստանը հաստատում է, որ երկրի արևելքում ՌԴ արտադրության հրթիռ է ընկել