ԱԱ-2022. Կոդի Գակպոն՝ Սենեգալ — Նիդեռլանդներ հանդիպման լավագույն խաղացող

340

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Սենեգալ — Նիդեռլանդներ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հոլանդացիների 23-ամյա հարձակվող Կոդի Գակպոն։

84-րդ րոպեին հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» ֆուտբոլիստը բացել էր խաղի հաշիվը։

Նիդեռլանդները Սենեգալի թիմին հաղթել էին 2:0 հաշվով։ Երկրորդ գոլը խփել էր  Ամստերդամի «Այաքսի» 29-ամյա կիսապաշտպան Դավի Կլասենը (տեսանյութ

Երկրորդ տուրում Նիդեռլանդները նոյեմբերի 25-ին կմրցի Էկվադորի, Սենեգալը՝ Քաթարի հետ։

ԱԱ-2022, A խումբ, առաջին տուր

Սենեգալ — Նիդեռլանդներ՝ 0:2 (տեսանյութ)

Կոդի Գակպո, 84, Դավի Կլասեն, 90+9

Նախորդ հոդվածըԹուրքիան օդային հարվածներ է հասցրել Իրաքի և Սիրիայի տարածքներին
Հաջորդ հոդվածըԱրցախի ՊԲ․ Ադրբեջանը մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը