Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Իրաքի և Սիրիայի տարածքներին

278

Թուրքական իշխանությունները հայտարարել են, թե քրդական «Քրդստանի բանվորական կուսակցություն» խմբավորման գրոհայինները երկուշաբթի օրը հինգ հրթիռ են արձակել Սիրիայի հյուսիսից՝ Թուրքիայի սահմանամերձ շրջանում սպանելով երեք հոգու և վիրավորելով մի քանիսի։

Anadolu պաշտոնական գործակալության տվյալներով՝ հարվածներ են հասցվել միջնակարգ դպրոցին ու ևս երկու շենքերի, նաև սահմանային անցակետի մոտ բեռնատար մեքենային։

CNN Turk ռադիոընկերությունը տեղեկացրել է, որ հրթիռներն արձակվել են Սիրիայի Քոբանի շրջանից, որը գտնվում է ՔԲԿ-ի վերահսկողության տակ։

Հրթիռներն արձակել են թուրքական օդուժի կողմից Իրաքի և Սիրիայի քրդական շրջանները ռմբակոծելուց հետո՝ հաջորդ օրը։ Թուրքիան հարվածներ է հասցրել Իրաքի և Սիրիայի քրդական շրջաններին։ Դա կատարվել է մեկ շաբաթ անց Ստամբուլում որոտացած պայթյունից, որի պատասխանատվությունը թուրքական իշխանությունները դնում են «Քրդստանի բանվորական կուսակցության» վրա։ ՊՆ-ն հայտարարել է, որ «Մագիլ-սուր» անունը կրող գործողության թիրախը քրդական բազաներն են եղել, որտեղ նախապատրաստել են Ստամբուլի պայթյունը։

Թուրքիայում արգելված «Քրդական բանվորական կուսակցությունը» հերքում է իր առնչությունը Ստամբուլի պայթյունին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԻրանում ձերբակալվել են երկու հանրաճանաչ դերասանուհիներ
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Կոդի Գակպոն՝ Սենեգալ — Նիդեռլանդներ հանդիպման լավագույն խաղացող