ԱԱ-2022. Հոլանդացիները հաղթեցին Սենեգալի թիմին (տեսանյութ)

329

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Նիդեռլանդների հավաքականը մրցեց Սենեգալի թիմի հետ։ Լուի վան Գալի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

84-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» 23-ամյա հարձակվող Կոդի Գակպոն։ Նրան գոլային փոխանցում կատարեց կատալոնական «Բարսելոնայի» 25-ամյա կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը։ Հոլանդացիներն ամբողջ հանդիպման ընթացքում այդ մեկ հարվածը կատարեցին դարպասին մինչեւ ավելացված ժամանակի վերջին րոպեն, երբ առավելությունը կրկնապատկեց «Այաքսի» 29-ամյա կիսապաշտպան Դավի Կլասենը (տեսանյութ

Սենեգալի թիմը 4 հարված կատարեց, չորսի դեպքում էլ սեյվ կատարեց հոլանդական «Հերենվեյնի» 28-ամյա դարպասապահ Անդրիես Նոպերտը։

A խմբում 3 միավոր ունի նաեւ Էկվադորի հավաքականը, որը բացման խաղում 2:0 հաշվով հաղթել էր Քաթարի թիմին։

Երկրորդ տուրում Նիդեռլանդները նոյեմբերի 25-ին կմրցի Էկվադորի, Սենեգալը՝ Քաթարի հետ։

ԱԱ-2022, A խումբ, առաջին տուր

Սենեգալ — Նիդեռլանդներ՝ 0:2 (տեսանյութ)

Կոդի Գակպո, 84, Դավի Կլասեն, 90+9

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Անգլիայի հավաքականի տպավորիչ մեկնարկը՝ 6 գոլ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. ԱՄՆ-ի և Ուելսի հավաքականները հաղթողին չպարզեցին (տեսանյութ)