‘Աբդեսլամ եղբայրներին հետևել են, սակայն որոշվել է, որ նրանք վտանգ չեն ներկայացնում’

1204

Հայտնի է, որ Բրյուսելի Մոլենբեկ արվարձանում ապրող Աբդեսլամ եղբայրներից երկուսին, մինչ Փարիզի ահաբեկչությունները, հարցաքննել է ոստիկանությունը: Այդ մասին հաղորդել է թագավորության դատախազությունը՝ նշելով, որ «այդ պահին եղբայրները հնարավոր սպառնալիքի որևէ նշան ցույց չեն տվել»:

Նրանց մյուս եղբայրը՝ Բրահիմը, որն ահաբեկչության ժամանակ պայթեցրել է ինքն իրեն, Մոլենբեկում սրճարան է ունեցել, որն այժմ փակ է: Հայտնի է, որ սրճարանի սեփականատերն այն վաճառել է վեց շաբաթ առաջ:

«Նա անընդհատ «Իսլամական պետության» մասին տարբեր հոլովակներ էր դիտում: Երբեմն, երբ նյարդայնացած էր լինում, ասում էր՝ «Կպայթեցնեմ ամեն ինչ»: Բայց նա անընդհատ մարիխուանա էր ծխում, մտածում էինք, որ նման քանակությամբ թմրանյութ օգտագործելուց հետո ուղեղից բան չի մնացել: Մոտավորապես մեկ շաբաթ առաջ Բրահիմը մոտեցավ մեզ և խնդրեց թաքցնել Կալաշնիկովի ավտոմատները: Բայց քանի որ մենք տեղյակ էին թմրանյութերի նկատմամբ նրա թուլությանը, հարցրինք՝ լու՞րջ է ասում: Իսկ նա պատասխանեց, որ ինքն այնքան պայթուցիկ ունի, որը կհերիքի ամբողջ Բելգիան պայթեցնելու համար»,- պատմել է Մոլենբեկի բնակիչներից մեկը: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Այո»-ական շոումենները՝ ընդդեմ Սերժիկ Սարգսյանի’
Հաջորդ հոդվածը‘ԻՊ-ն հրապարակել է A321-ում տեղադրված ռումբի լուսանկարը’