‘Աբրամովիչը պատրաստ է Գվարդիոլային դարձնել ամենաբարձր վարձատրությամբ մարզիչը’

1337

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է պայմանագիր առաջարկել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է մյունխենյան ակումբից:

«Daily Mail»-ը հաղորդում է, որ Գվարդիոլայի համար պայքարում է նաև «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը, սակայն Աբրամովիչը պատրաստ է իսպանացի մասնագետին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ մարզիչը՝ համաձայնելով վերջինիս բոլոր պայմաններին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցել են Գվարդիոլայի հետ, իսկ նա նշել է, որ ակումբը պետք է նախ 10 նոր ֆուտբոլիստի ձեռք բերի: Վերոնշյալ աղբյուրը գրում է, որ Աբրամովիչը պատրաստ է նաև այն քայլին, միայն թե Գվարդիոլան համաձայնի գլխավորել «Չելսին»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին «Չելսիի» ղեկավարությունը խզեց պայմանագիրը Ժոզե Մոուրինյուի հետ, վերջինս տարեկան 16 մլն եվրո աշխատավարձ էր ստանում: Այժմ լոնդոնյան թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կատարում է Գուս Հիդինկը:

Նախորդ հոդվածը‘Կապելո.«Մոուրինյուի համար 3 տարբերակ կա՝ «Պարի Սեն Ժերմեն», «Մանչեսթեր Յունայթեդ» և «Ռեալ»»’
Հաջորդ հոդվածը‘Կել. «Մխիթարյանը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում»’