‘Կապելո.«Մոուրինյուի համար 3 տարբերակ կա՝ «Պարի Սեն Ժերմեն», «Մանչեսթեր Յունայթեդ» և «Ռեալ»»’

1406

Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն նշել է, թե Ժոզե Մոուրինյուին և Խոսեպ Գվարդիոլային որ ակումբներն են ավելի շատ համապատասխանում: Հիշեցնենք, որ Մոուրինյուն հեռացվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից, իսկ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Բավարիայից»:

-«Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս գլխավոր մարզիչների հետ կապված իրավիճակն ինձ համար տարօրինակ է: Կարծում եմ՝ նրանց խնդիրները կարող են լուծել ուժեղ ֆուտբոլիստները, ովքեր իսկապես ցանկանում են չեմպիոն դառնալ: Խոսեպ Գվարդիոլա՞ն… Ես նրան տեսնում եմ «Մանչեսթեր Սիթիում»:

Մոուրինյուի համար 3 տարբերակ կա՝ «Պարի Սեն Ժերմեն», «Մանչեսթեր Յունայթեդ» և «Ռեալ»: Նա ցանկանում է միշտ աչքի ընկնել և հետաքրքրված չէ ազգային հավաքականներում աշխատելու տարբերակներով: Կարծում եմ՝ նա գլխավորելու է նշածս թիմերից որևէ մեկը,-ասել է Կապելոն «Sky Sport Italia»-ի եթերում:

Նախորդ հոդվածը‘«Ruhr Nachrichten». «Բորուսիայի» 5 լավագույն ֆուտբոլիստները’
Հաջորդ հոդվածը‘Աբրամովիչը պատրաստ է Գվարդիոլային դարձնել ամենաբարձր վարձատրությամբ մարզիչը’