‘Աբրամովիչը 75 միլիոն դոլարով բնակարան է գնել Նյու Յորքում’

1136

Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը Նյու Յորքի շքեղ թաղամասում բնակարան է գնել 75 միլիոն դոլարով, հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները: Հինգերորդ ավենյուում գտնվող բնակարանն ունի վեց ննջասենյակ և կենտրոնական հսկա սրահ: Ինչպես նշում է New York Post-ը, Աբրամովիչը բանակցություններ է վարում առանձնատան մյուս բնակիչների հետ՝ նրանց բնակարանները նույնպես գնելու և առանձնատան միակ սեփականատերը դառնալու նպատակով:

Բրիտանական Daily mail-ը հիշեցնում է, որ 46-ամյա Աբրամովիչն արդեն իսկ աշխարհի ամենամեծ զբոսանավի, Չելսի ֆուտբոլային ակումբի, Լոնդոնում և Փարիզում՝ անշարժ գույքի սեփականատեր է, նրա ունեցվածքը գնահատվում է 10 միլիարդ դոլար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Լոռու մարզում Opel-ը բախվել է ծառին. 2 զոհ, 1 վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘Գրողների միության արտահերթ համագումարը կկայանա հոկտեմբերի 20-ին’