‘Գրողների միության արտահերթ համագումարը կկայանա հոկտեմբերի 20-ին’

829

Գրողների միության արտահերթ համագումարը կկայանա հոկտեմբերի 20-ին, օրակարգում մեկ հարց է՝ ՀԳՄ նախագահի ընտրությունը: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԳՄ նախագահի պաշտոնակատար, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա նշել է, որ երեկ վարչության նիստում քննարկվել են առաջարկությունները, և որոշվել է համագումարի օրը: Գրողների միության պատմության մեջ առաջին անգամ նախատեսում են, որ թեկնածուները իրենց ծրագրային դրույթները ներկայացնեն, հրապարակեն «Գրական թերթում»:

Էդվարդ Միլիտոնյանը ևս ցանկանում է դառնալ Գրողների միության նախագահ, բայց չի ինքնառաջադրվի, իր թեկնածությունը կառաջադրեն գործընկերները:

Նախորդ հոդվածը‘Աբրամովիչը 75 միլիոն դոլարով բնակարան է գնել Նյու Յորքում’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» 12 հազար երկրպագուներ չեն կարողացել երկարացնել իրենց աբոնեմենտները’