ԱԳՆ․ ՌԴ-ն ագրեսիվ գործողությունների փորձեր է արձանագրում արտասահմանյան հաստատությունների դեմ

321

Ռուսաստանյան կողմն արձանագրում է ռուսաստանյան դեսպանատները հրկիզելու և ՌԴ դիվանագետներին ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ ներքաշելու փորձեր Արևմուտքի մի շարք երկրներում, ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։

Փոխնախարարը նշել է, որ արհեստականորեն ուռճացված ռուսատյաց հիստերիայի ֆոնին, որի մեկնարկը տրվեց Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» սկսելուց անմիջապես հետո, Մոսկվայում շարունակում են «արձանագրել արտասահմանյան պետությունների կողմից միջազգային իրավունքի խախտման աղաղակող դեպքեր, այդ թվում՝ ռուսաստանյան դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական հաստատությունների անվտանգության ապահովման ոլորտում»։

Որոշ փաստերով Ռուսաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել, նշել է ԱԳՆ փոխնախարարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՂազախստանում ոստիկանները վերավաճառել են ոչնչացման ենթակա զենքը
Հաջորդ հոդվածըԻտալիայում ձերբակալվել է «Կոզա նոստրայի» պարագլուխը