‘ԱԳՆ. Հայաստանը ցանկանում է դիտորդի կարգավիճակ ունենալ Արաբական պետությունների լիգայում ‘

824

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆադել Մուհամեդ Ջավադին, ով Երևանում մասնակցում է «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին:
Նալբանդյանը լիգայի քարտուղարի տեղակալին ասել է, թե Հայաստանը առաջնային է համարում է արաբական աշխարհի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը և ամրապնդումը ու այդ առումով կարևորել է դիտորդի կարգավիճակով Հայաստանի ներկայությունը Արաբական պետությունների լիգայում։

Նախորդ հոդվածը‘Բելառուսում այսօր հարգանքի տուրք կմատուցեն Մինսկի գետտոյի զոհերին’
Հաջորդ հոդվածը‘Մաոյի ծննդյան օրը նշելու համար կծախսվի 2,5 միլիարդ դոլար’