‘ԱԴԾ-ն կստեղծի ՌԴ տեղեկատվական միջոցների վրա համակարգչային գրոհների հայտնաբերման համակարգ’

819

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԴԾ-ին հանձնարարել է ստեղծել երկրի տեղեկատվական միջոցների վրա համակարգչային գրոհների հայտնաբերման, կանխարգելման և հետևանքների վերացման պետական համակարգ, հաղորդում է  Росбалт-ը: Համապատասխան հրամանագիրը զետեղված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: Հրամանագիրը ստորագրվել է հունվարի 15-ին և նույն օրն էլ մտել ուժի մեջ:

Հիշեցնենք, որ անցյալ աշնանը Դաշնային խորհուրդը մշակել էր Ռուսաստանի կիբեռանվտանգության ռազմավարության նախագիծ, որը, մասնավորապես, նախատեսում էր պատժի խստացում պետական մարմինների կայքերը կոտրելու համար: Սենատորներն ընդգծել են, որ պետական կայքերի վրա գրոհներն սպառնում են ազգային անվտանգությանը:

Կիբեռանվտանգության  նույնատիպ ռազմավարություններ են գործում աշխարհի բոլոր խոշոր տերություններում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, Չինաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Անդրիաս Ղուկասյանը քարոզարշավը սկսել է հացադուլով’