ԱԴԾ-ն` հեռուստաքարոզիչների մահափորձը ձախողելու մասին

469

ԱԴԾ-ն հայտարարել է, որ ձերբակալել է վեց մոսկվացիների, որոնք Ուկրաինայի անվտանգության ծառայության պատվերով մահափորձ էին կազմակերպում  հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի ու ևս հինգ հեռուստաքարոզիչների նկատմամբ։

Առաջինն այդ մասին հայտնել է նախագահ Պուտինը։ Այնուհետև  ԱԴԾ-ն տեսագրություն է հրապարակել, որում մի մարդ պատմում է, որ նախապատրաստվել է ոչ թե մեկ, այլ վեց հեռուստաքարոզիչների սպանությունը։ Ընդ որում՝ նա այդ տեսագրության մեջ Ուկրաինայի պատերազմը անվանում է «հատուկ գործողություն», ինչպես պահանջում են ռուսաստանյան իշխանությունները։ Այն հարցին, թե ում սպանությունն էր նախապատրաստվում, տղամարդը պատասխանում է․ «Այն մարդկանց, որոնք․․․ դե, քարոզչություն էին տանում։ Այսինքն՝ Սոլովյովի, Կիսելյովի, Սկաբեևայի, Պոպովի և այլն։ Քեոսայանի, Սիմոնյանի․․․»։

Սոլովյովը հաղորդում է վարում «Россия 1»-ում և սոցցանցերի սեփական ալիքներում, և նրա եթերի առյուծի բաժինը Ուկրաինային է վերաբերում։

«Կարծում եմ՝ դա անմիջականորեն կապ ունի Զելենսկու հետ, որովհետև նա ուղղակիորեն սպառնացել է, այսինքն՝ բազմիցս տվել է իմ անունը»,- ասել է Սոլովյովը։

ԱԴԾ-ի հայտարարության համաձայն՝ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են Մոլոտովի կոկտեյլներ, 6 ատրճանակ, նռնակ, հազարից ավելի փամփուշտ, ինչպես նաև թմրանյութեր և նեոնացիստական գրականություն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԹրամփը չի վերադառնա Twitter 2020
Հաջորդ հոդվածըՉԼ․ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Ռեալին»՝ 4։3 (տեսանյութ)