Թրամփը չի վերադառնա Twitter 2020

419

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որի ակաունտը Twitter-ում արգելափակվել է 2020 թ․  ապրիլի 3-ի նախագահական ընտրություններից հետո , հայտարարել է, որ չի վերադառնա այդ սոցիալական ցանց, եթե անգամ արգելքը հանվի։

«Հուսով եմ՝ Իլոնը կգնի Twitter-ը, որովհետև նա այն կբարելավի։ Նա լավ մարդ է։ Բայց ես կմնամ Truth-ում»,- գրել է Թրամփը՝ նկատի ունենալով իր սեփական՝ TRUTH Social սոցիալական ցանցը, որը բացվել է փետրվարին։

Ինչ վերաբերում է Իլոն Մասքին, ապա նա Twitter-ի վաղեմի և մշտական օգտատերերից է։ Այդ սոցիալական ցանցում նա 80 միլիոն բաժանորդ ունի, և ինչ հայտարարություն էլ անի սոցցանցում, այն ակնթարթորեն տարածվում է համացանցում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԼավրով․ Միջուկային պատերազմի սպառնալիքն իրական է
Հաջորդ հոդվածըԱԴԾ-ն` հեռուստաքարոզիչների մահափորձը ձախողելու մասին