‘Ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Մովսես գյուղի ուղղությամբ’

1091

Ադրբեջանական զինված ուժերը այս գիշեր եւ առավոտյան կրակոցներ են արձակել Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ հակառակորդը կրակոցներ է արձակել գյուղի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, հետեւանքներ չեն եղել: Հայկական կողմը նույնիսկ հարկ չի համարել արձագանքել հակառակորդի կրակոցներին, որոնք կարճ ժամանակ անց դադարել են:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կրակոցների հետեւանքով կարճ ժամանակով դադարեցվել է երթեւեկությունը Մովսես-Այգեպար ավտոճանապարհով:

Նախորդ հոդվածը‘Հոնդուրաս- Շվեցարիա. Դատաստանի oրը’
Հաջորդ հոդվածը‘F 1/8-րդ եզրափակիչ անցան Արգենտինան և Նիգերիան’