Ադրբեջանական կողմը երեկ շարունակաբար կրակել է Երասխի դիրքերի ուղղությամբ․ այդ թվում՝ ականանետերով

706

Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացնում է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

ՀՀ ՊՆ

Նախորդ հոդվածըԱդրբեջանական կողմը նորից կրակ է բացել Երասխի ուղղությամբ, ինչի հետևանքով ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն
Հաջորդ հոդվածըԱդրբեջանական կողմի կրակոցներից ուսի վնասվածք է ստացել Երասխի համայնքապետը