Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ

402

Մարտի 27-ին ժամը 11:30-ին Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է երեկ՝ մարտի 26-ին, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակելու մասին:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի բնակչին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ են արձակել:

Ոչ ոք չի տուժել: Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին:

Արցախի ՆԳՆ ոստիկանություն

Նախորդ հոդվածըՀայ եմ ես, հայ ես դու․․․ (ԱլիքՄեդիա)
Հաջորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյանի ցավակցականը Երվանդ Ազատյանի մահվան կապակցությամբ