‘Ադրբեջանը դիմել է ՄԻԵԴ` Արցախում դատապարտված ադրբեջանցիների գործով’

861

Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է «Ադրբեջանի իրավական բարեփոխումների կենտրոն» հասարակական միավորման նախագահ Անար Բաղիրովը:

Նա նշել է, որ դիմումին կից ներկայացվել են «նրանց իրավունքների խախտման, նրանց նկատմամբ խոշտանգումների կիրառման փաստեր, անմարդկային վերաբերմունք պատկերող լուսանկարներ» և այլ ապացույցներ:

Նրա խոսքով, Եվրադատարան դիմելու կարգին համապատասխան, դիմումի մեջ նշվում է գործի անհապաղ քննության անհրաժեշտությունը: Բաղիրովը նշել է, որ դատարանը դիմումն ստացել է հունվարի 13-ին:

Նախորդ հոդվածը‘Այս շաբաթ ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 64,068,862 դոլար’
Հաջորդ հոդվածը‘Տեղական արտադրողները 15%-ի չափով գնային արտոնություն կստանան պետական գնումներին մասնակցելիս’