‘Ադրբեջանը ԼՂՀ-ին է հանձնել զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին’

1394

2015 թ․ նոյեմբերի 18-ին, ժամը 13.30-ին ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։

Վերջինս սույն թվականի մարտի 22-ին արևելյան ուղղությամբ տեղակայված ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքից հակառակորդի կողմն էր անցել։

Ղարաբաղյան կողմին Գրիգորյանի հանձնումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ։

Նախորդ հոդվածը‘Լավրով. A321-ի ահաբեկչությունը հավասարազոր է Ռուսաստանի վրա հարձակման’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Կլաուս Մանը՝ երջանիկ հոր դժբախտ զավակը’