‘Ադրբեջանը հրաժարվել է խաղալ Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ’

943

Տասնամյակների ընդմիջումից հետո Հայաստանի ջրագնդակի երիտասարդական  հավաքականը  մրցանակային տեղ է գրավել միջազգային մրցաշարում, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Բաթումում օրերս անցկացված  ջրագնդորդների պայաքարին մասնակցել են վեց թիմեր: Հայաստանի պատվիրակները  հաղթել են հաջորդաբար տանտերերին,  Քութայիսի ներկայացուցիչներին, այնուհետև երեք միավոր են ստացել Ադրբեջանի հավաքականի հետ չկայացած խաղի շնորհիվ (ադրբեջանցիները հրաժարվել են մրցել մեր թիմի հետ) եւ գրավել երրորդ տեղը:
Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ Կարեն Գյունաշյանը հայտնել է, որ  Անդրանիկ Դալլաքյանը  ճանաչվել է, մրցաշարի լավագույն խաղացող, իսկ ամենակրտսեր մասնակցի համար սահմանված մրցանակը հանձնվել է Վահե Զաքարյանին:
Հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել Հայաստանի  տարբեր տարիքային  խմբերի առաջնությունները:

Նախորդ հոդվածը‘Քաթարը կոչ է անում արաբական երկրներին՝ միջամտել սիրիական հակամարտությանը ‘
Հաջորդ հոդվածը‘Օբաման ՄԱԿ-ում դատապարտել է ծայրահեղականությունը ‘