‘Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալը կժամանի Երևան’

842

Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևը մեկնել է Հայաստան, փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ը՝ հղում անելով ադրբեջանական APA լրատվական գործակալությանը:

Այցի նպատակը մասնակցությունն է Եվրամիության «Արևելյան գործընկերության» արտգործնախարարների ոչ պաշտոնական նիստին:

Երևանյան հանդիպմանը նախատեսված է նաև Եվրամիությունում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքենդերովի մասնակցությունը:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ ԳՄ-ում, բնականաբար, բոլորը կողմ են Մաքսային միությանը միանալուն’
Հաջորդ հոդվածը‘Վարդանիկի շուրջ օղակը սեղմվում է. Կալանավորվել է նրա ընկերը՝ Գյումրիի քաղաքապետարանից 80մլն դրամ յուրացնելու համար ‘