‘ՀՀԿ ԳՄ-ում, բնականաբար, բոլորը կողմ են Մաքսային միությանը միանալուն’

819

«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում բոլորը կողմ են Մաքսային միությանը Հայաստանի միանալուն:
Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում նման հայտարարություն է արել Ազգային ժողովի Հանրապետական փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
«ՀՀԿ 150 հազար անդամների անունից չեմ կարող ասել, սակայն գործադիր մարմնում անդամների ողջ կազմը կողմ է եղել է մեր անդամակցությանը Մաքսայն միությանը: Սա շրջադարձ չէ ու հստակ հաշվարկ է»,- «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ նշել է Շարմազանովը:

Նախորդ հոդվածը‘Իրանը պատրաստ է երաշխավորել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալը կժամանի Երևան’