Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել

248

Զինված հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, հաղորդել են հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Հարձակվողը ներխուժել է պահակակետ, Կալաշնիկով ավտոմատով սպանել է պահակակետի ծառայության պետին»,- նշել են գերատեսչությունում։

Վիրավորվել են անվտանգության ևս երկու աշխատակիցներ, նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Հարձակումը տեղի է ունեցել առավոտյան, Մոսկվայի ժամանակով՝ ժամը 7։30-ին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայում ցնցված են այդ միջադեպի կապակցությամբ։ Նա աջակցություն է հայտնել և ցավակցել ադրբեջանցի դիվանագետներին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄայք Թայսոնը նորից մեղադրվում է 90-ական թվականներին բռնաբարություն կատարելու մեջ
Հաջորդ հոդվածըԶիդանը չի բացառում, որ երրորդ անգամ կդառնա Մադրիդի «Ռեալի» մարզիչը