‘Ադրբեջանցի ԱԳ փոխնախարար. Անիմաստ է անցկացնել հանդիպումներ` հանուն հանդիպումների ‘

851

Առայժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններ չեն վարվում, այլ ընդամենը անցկացվում են առանձին հանդիպումներ: Ինչպես հաղորդում է APA-ն, այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

«Բանակցություններ վարելու համար պահանջվում է երկու կողմերի պատրաստություն: Մենք կարծում ենք, որ հակառակ կողմում առայժմ նման պատրաստություն չի դիտվում», — նշել է նա: Ազիմովն ասել է, որ կողմերի միջև կարող են կայանալ նոր հանդիպումներ: «Սակայն իմ անձնական դիրքորոշումն է այն, որ անիմաստ է անցկացնել հանդիպումներ` հանուն հանդիպումների: Եթե դիտվի հանդիպման էությունը կազմող հարցերում տեղաշարժի հնարավորություն, Ադրբեջանը նման հանդիպումներից չի խուսափի: Սակայն, ինչպես տեսնում եք, առայժմ այդ ուղղությամբ տեղաշարժ չկա», — ասել է նա: 

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է Գ. Ծառուկյանի եւ ԱԱԽՔ-ի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին լուրերը’
Հաջորդ հոդվածը‘Բրյուսելը, հնարավոր է, հետաձգի Ուկրաինայի հետ Ասոցացացման համաձայնագրի ստորագրումը’