‘Բրյուսելը, հնարավոր է, հետաձգի Ուկրաինայի հետ Ասոցացացման համաձայնագրի ստորագրումը’

875

Եվրամիության Խորհուրդը ԱԳՆ ղեկավարների մակարդակով հետաձգել է Ուկրաինայի հետ Ասոցացման մասին պայմանագրի ստորագրման մասին որոշման կայացումը: ԵՄ պաշտոնյաները գտնում են, որ երկիրը դեռ չի հասել անհրաժեշտ առաջընթացի: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ը՝ հղում անելով Facenews-ին, ճգնաժամից ելք գտնելու համար Կիև և Խարկով կայցելի Պատրիկ Քոքսի ու Ալեքսանդր Կվասնեվսկու առաքելությունը արտահերթ այցով:

Հոկտեմբերի 21-ին Լյուքսեմբուրգում ԵՄ Միջազգային գործերի խորհրդի նիստում նախատեսվում էր որոշում կայացնել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման մասին: Սակայն անցած շաբաթ Բրյուսելում պաշտոնապես հայտարարեցին, որ այսօր այդ հարցի վերաբերյալ որոշում չի կայացվի:

ԵՄ Խորհուրդը որոշել է հետաձգել որոշումը, որպեսզի Ուկրաինան անհրաժեշտ բարեփոխումները կատարի: ԵՄ Խորհրդի մամլո քարտուղար Սյուզաննա Քիֆերը հայտարարել է. «Երբ քաղաքական կամք կլինի ստորագրման համար, խորհուրդը կհաստատի ԵՄ կողմից ստորագրման մանդատը: Այդ իրավաբանական ակտը պետք է ընդունվի խորհրդի նիստում նոյեմբերին»:

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցի ԱԳ փոխնախարար. Անիմաստ է անցկացնել հանդիպումներ` հանուն հանդիպումների ‘
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ-ը եւ Մուիժնիեկսը կայցելեն սիրիահայ փախստականների կացարան ‘