‘Ադրբեջանցի արմատականները սպառնացել են «ռուսների նկատմամբ համանման միջոցների դիմել»’

1099

Ադրբեջանական Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը դատապարտել է Ռուսաստանում կատարված վերջին դեպքերը՝ կապված ադրբեջանցի Օրհան Զեյնալովի գործի հետ, որը ձերբակալվել է սպանություն կատարելու կասկածանքով, հաղորդել է Haqqin.az-ը: Կազմակերպությունը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունում «հակաադրբեջանական կամպանիա» է տարվում, և պահանջել է, որպեսզի ՌԴ կառավարությունն անհապաղ դադարեցնի այն: ՂԱԿ-ը նախազգուշացրել է, որ հակառակ դեպքում ձեռք կառնվեն «համապատասխան միջոցներ» Ադրբեջանում բնակվող ռուսների նկատմամբ: ՂԱԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ ներկայումս Ադրբեջանում ռուսների նկատմամբ «ոչ մի ճնշում չի գործադրվում», բայց նաև խորհուրդ է տրվում «չչարաշահել ադրբեջանական ժողովրդի համբերությունը»: Հայտարարության մեջ նաև մի շարք այլ պահանջներ են ներկայացվում, մասնավորապես պահանջվում է, որպեսզի ռուսաստանյան իշխանությունները փոխհատուցեն «անկարգությունների (ըստ երևույթին՝ նկատի ունեն Մոսկվայի արվարձանում վերջերս տեղի ունեցած դեպքերը)  արդյունքում ադրբեջանցիների կրած վնասները, ինչպես նաև՝ պատժել իրավապահ մարմինների այն աշխատակիցներին, «ովքեր ուժ են կիրառել Օրհան Զեյնալովի նկատմամբ»:

Հայտարարությունն ուղարկվել է Ադրբեջանում ՌԴ դեսպանատուն: Դիվանագիտական առաքելության արձագանքն առայժմ հայտնի չէ, փոխանցել է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հարսնաքարի գործ. Համաներման լույսի ներքո տրված ցուցմունքները կասկած են առաջացնում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ իշխանությունները կամայականություն են գործում. Փաստաբան ‘