‘Ադրբեջանցի պատգամավոր. Օկուպացված Լեռնային Ղարաբաղը Freedom House-ի կողմից «մասամբ ազատ» երկրների շարքը դասելը ծաղր է միջազգային իրավունքի հասցեին’

769

Freedom House-ի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքը՝ Լեռնային Ղարաբաղը, «մասնակի ազատ» երկրների շարքը դասելը միջազգային իրավական նորմերի նկատմամբ ծաղր է, այսօր Trend-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդին Միրզազադեն: Ըստ նրա՝ ԱՄՆ-ը, որտեղ տեղակայված է Freedom House կազմակերպությունը, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մինչդեռ այդ կազմակերպությունը ադրբեջանական այդ տարածքը դիտարկում է որպես առանձին գոտի: «Տարեցտարի Freedom House-ը միջազգային հանրությանը ներկայանում է որպես մի կառույց, որը չի ճանաչում միջազգային իրավունքը և փորձում է բացասական կարծիք ձևավորել տարբեր երկրների մասին: Ծայրաստիճան ոչ հավաստի, իրականությունը չարտացոլող տեղեկատվությունը, որը տարածվում է ոչ միայն Ադրբեջանի, այլև ուրիշ պետությունների առնչությամբ, արդեն դարձել է այդ կազմակերպության այցեքարտը»,- ընդգծել է Միրզազադեն:

Նախորդ հոդվածը‘Ռազմական ոստիկանությունը կասեցրել է հանցավոր գործարքը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը մնաց 75-րդ հորիզոնականում’