‘Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 1 աստիճան ցուրտ’

1092

Այս շաբաթ գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը Երևանում կարող է նվազել մինչև 1 աստիճան ցուրտ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ կայքը` վկայակոչելով Հայպետհիդրոմետկենտրոնի տվյալները։

Այսպես, հոկտեմբերի 21–22–ին գիշերը Երևանում սպասվում է 1 աստիճան ցրտից մինչև 1 աստիճան տաքություն։ Միաժամանակ՝ հոկտեմբերի 21-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 13–15 աստիճանի, հետագա երկու օրերի ընթացքում օդի ջերմաստիճանը կբարձրանա երկու աստիճանով, իսկ հոկտեմբերի 24–ին այն մի փոքր կնվազի։ Հանրապետության ողջ տարածքում հոկտեմբերի 21–22–ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3–4 աստիճանով, իսկ հոկտեմբերի 24–ի գիշերը` ևս 2–3 աստիճանով, նույն օրը ցերեկը` նույնքանով կնվազի։ Հանրապետության շրջանների մեծ մասում հոկտեմբերի 21–23–ին սպասվում է չոր եղանակ, իսկ հոկտեմբերի 24–ին հնարավոր են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյուն։ Քամին կլինի հյուսիս–արևմտյան` 2–4մ/վ արագությամբ, հոկտեմբերի 24–ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 29–25 մ/վ։

Երևանում երկուշաբթիից չորեքշաբթի ընկած ժամանակահատվածում սպասվում է չոր եղանակ, իսկ հինգշաբթի ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև, քամին կարող է ուժգնանալ մինչև 15–20 մ/վ։ Այժմ Երևանում արևային եղանակ է, օդի ջերմաստիճանը 9 աստիճան է։

Նախորդ հոդվածը‘Օրերս զոհված սպան հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջան է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը’