‘«Ազատությու՛ն հիջաբին», «Անիծվե՛ն սիոնիստները». Բաքվում ցուցարարները բախվել են ոստիկանության հետ ‘

1141

Բաքվում այսօր ոստիկանների եւ դպրոցներում հիջաբ կրելու իրավունք պահանջող ցուցարարների միջեւ բախման հետեւանքով տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, հայտնում է Reuters-ը:

«Սա վերջին երեք տավա մեջ արդեն երրորդ նմանատիպ ակցիան է աշխարհիկ պետությունում, որը Արեւմուտքի կարեւոր գործընկերն է Կովկասում: Երկիր, որտեղ աշխարհիկ հաստատություններում եւ հանրային վայրերում իսլամական կանացի գլխաշորեր կրելու հարցը բուռն բանավեճի պատճառ է դարձել վերջին տարիներին», — ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Ականատեսների վկայությամբ, այսօր շուրջ երկու հարյուր սեւազգեստ տղամարդիկ եւ հիջաբ կրող կանայք հվաքվել են կրթության նախարարության առաջ՝ վանկարկելով «Ազատություն հիջաբին», «Ազատություն իսլամին» եւ «Անիծյալ լինեք, սիոնիստներ» կարգախոսները: Reuters-ը նշում է, որ Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ խորացող համագործակցությունը առաջացրել է Իրանի կողմից հովանավորվող արմատական իսլամիստների դժգոհությունը:

Բողոքի ցույցի ընթացքում ոստիկանները սկսել են մահակներով հարվածել ցուցարարներին, երբ վերջիններս անտեսել են ցույցը դադարեցնելու նրանց հորդորները: Ցուցարարներն ի պատասխան սկսել են հարվածել փայտերով ու քարերով:

Ըստ աղբյուրի,  ընդհարման հետեւանքով տուժել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում՝ Բաքվի ոստիկանապետի տեղակալը: Որոշ ցուցարարներ ձերբակալվել են:

Ավելի վաղ Ադրբեջանի ԿԳ նախարար Մըսըր Մարդանովը հայտարարել էր, որ միջին կրթական հաստատություններում միասնական համազգեստի կրումը պարտադիր է, իսկ հիջաբ կրել թույլատրված է դպրոցի տարածքից դուրս միայն:  

 

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’
Հաջորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Ճգնաժամը հասավ ՕԵԿ-ին’