‘«Ազատություն». Իջևանյան անկարգություններից հետո 10 անձ է կալանավորվել’

1578

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցել են, որ Իջևանում տեղի ունեցած անկարգությունների գործի շրջանակներում 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։ 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ 2-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով: Մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, 258-րդ հոդվածի 4-րդ և 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

«Ազատությունը» հիշեցնում է, որ հուլիսի 17-ին Իջևանում մի քանի հարյուր քաղաքացիներ փակել էին Հայաստան — Վրաստան միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով ապօրինի անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվեցին, երբ ոստիկանները փորձեցին բացել ճանապարհը:

Իջևանում տեղի ունեցած բախման հետևանքով վնասվածքներ ստացած տասնյակից ավելի ոստիկաններ դիմել էին հիվանդանոց՝ բուժօգնության․ վնասվածքները հասցվել են հիմնականում նետված քարերով և փայտե ձողերով: Հիվանդանոց էր դիմել նաև երկու քաղաքացիական անձ:

Նախորդ հոդվածը‘ Audi-ն «Բարսելոնայի» խաղացողներից պահանջել է վերադարձնել անվճար ստացած ավտոմեքենաները’
Հաջորդ հոդվածը‘Վան Դեյկը խորհուրդ է տվել «Ոսկե գնդակի» դափնեկրին ընտրելիս կոտրել կարծրատիպերը’