‘Ազատ դեմոկրատները հանդիպել են ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ’

800

Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, մամուլի խոսնակ, երիտասարդության հարցերով պատասխանատու Անժելա Խաչատրյանը հանդիպել են ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատար Բրյուս Դոնահյուի, քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի և քաղաքական հարցերով մասնագետ Տաթևիկ Մելիքյանի հետ:

Ինչպես հայտնում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունից, կողմերը քննարկել են Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակը: Հանդիպման մասնակիցները խոսել են առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցերի, ՀՀ ժողովրդավարացման մարտահրավերների, ինչպես նաև քաղաքական և քաղաքացիական գործընթացներում երիտասարդության դերի բարձրացման մասին:

Նախորդ հոդվածը‘Հայաստանից արտագաղթում են նաև սիրիահայերը’
Հաջորդ հոդվածը‘Ֆլեմինգ Սերիցլեվ. «ՊՐՈ արտոնագրով հայ մարզիչները կարող են աշխատել եվրոպական ցանկացած ակումբում»’