‘Ազգային ժողովի մոտից բերման են ենթարկել 10-ից ավելի քաղաքացիների’

875

Երթի մասնակիցները այժմ գտնվում են Ազգային ժողովի տարածքում, որտեղից արդեն բերման են ենթակվել 10-ից ավելի քաղաքացիների: 

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակից այսօր մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիան: Մասնակիցները երթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ՝ «Սերժիկ դավաճան», «Սերժիկ հեռացիր» վանկարկումներով և «Stop Russia» պաստառներով: Ակցիայի մասնակիցներին թվով մի քանի անգամ գերազանցում են ոստիկանության աշխատակիցները, ի դեպ նաև քաղաքացիական հագուստով: 

Մանրամասները՝ քիչ ուշ: 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը «փոխադարձ հարգանքի» կոչ է անում’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանություն . Փողոցները կարող են փակվել միայն Վ.Պուտինի համար’