‘Ազնավուրը, Քըրքորյանն ու Ռիժկովը կարող են Հայաստանում անվճար երթևեկել. Մամուլ’

913

«Պարզվում է` ի թիվս առանձին խմբի քաղաքացիների` Հայաստանում հասարակական տրանսպորտից անվճար երթևեկելու իրավունք ունեն նաև ՀՀ ազգային հերոսները: 1997թ. նման որոշում է կայացրել նախկին վարչապետ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած կառավարությունը, և այդ կարգը գործում է մինչև հիմա: Սակայն այս փաստը, մեղմ ասած, զավեշտալի է հնչում: Բանն այն է, որ առ այսօր Հայաստանում ազգային հերոսի կոչում շնորհվել է 15 հոգու, որոնցից ողջ են միայն 3-ը` Շառլ Ազնավուրը, Քըրք Քըրքորյանն ու Նիկոլայ Ռիժկովը, որոնք բավական լուրջ կարողությունների տեր են, ավելին` չեն բնակվում ՀՀ-ում: Ու հիմա դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպես են նրանք օգտվելու իրենց այս իրավունքից ու ազատ երթևեկելու մետրոյով, ավտոբուսով կամ էլ տրոլեյբուսով»,- գրում է «Ժողովուրդը»:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Ավանդույթի համաձայն Սերժ Սարգսյանն ասում է մի բան, անում ուղիղ հակառակը. Մամուլ’