‘Ավանդույթի համաձայն Սերժ Սարգսյանն ասում է մի բան, անում ուղիղ հակառակը. Մամուլ’

956

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ աշխատանքից ազատել է ոստիկանության՝ Գյումրու բաժնի պետ Վահան Դանիելյանին՝ ուղարկելով նրան կադրերի ռեզերվ և այդ պաշտոնում նշանակել է ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանին: Սույն տեղեկությունը երեկ պաշտոնապես հաստատել է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ըստ «Հայկական ժամանակի»՝ Գյումրու ոստիկանապետի ազատումը, բնականաբար, կապված է փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Գյումրիում արձանագրված Ս. Սարգսյանի համար խայտառակ արդյունքների հետ: Անմիջապես հետո, ինչպես հայտնի է, աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, ում դիմումը կառավարությունը նախօրեին բավարարեց: Գյումրու ոստիկանապետի ազատումը առավել ուշագրավ է նախօրեին՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանի արած այն հայտարարության ֆոնին, թե որևէ մեկին պատժելու, հեռացնելու խնդիր դրված չէ: Ավանդույթի համաձայն, փաստորեն, Սերժ Սարգսյանն ասում է մի բան, անում ուղիղ հակառակը:

Նախորդ հոդվածը‘Ազնավուրը, Քըրքորյանն ու Ռիժկովը կարող են Հայաստանում անվճար երթևեկել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հետընտրական խումհար Արմավիրում. Մամուլ’