‘ԱԺ. Հանրապետական կանանց միջեւ վեճը շարունակվում է’

1537

Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, ԱԺ ՀՀԿ խմբակցության իգական գենդերի մի քանի ներկայացուցիչների միջեւ սկզբունքային բանավեճ էր առաջացել: Պատգամավորներն իրենց վճռական բողոքն էին արտահայտել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ դեպի Լատինական Ամերիկայի երկրներ մեկնող պատվիրակության կազմի վերաբերյալ: Հատկապես թեժ եւ սկզբունքային է ստացվել վեճը պատգամավորներ Մարգարիտ Եսայանի եւ Կարինե Աճեմյանի միջեւ: Tert.am-ի հետ զրույցում վերջինս հայտարարել է, թե հրաժարվում է Բրազիլիա եւ այլուր մեկնող պատվիրակության կազմում գտնվելու իր սահմանադրական իրավունքի իրացման հնարավորությունից: Լարվածությունը կուսակցական գործընկերուհիների միջեւ, սակայն, դատելով զրույցից, չի մեղմացել` դառը նստվածքն, այնուամենայնիվ, մնացել է:  

 Տիկին Աճեմյան, կցանկանայի անդրադառնալ Մարգարիտ Եսայանի հետ կապված միջադեպին…

 -Ուզում եմ տեղեկացնել, որ ես Բրազիլիա չեմ մեկնում, այնպես որ ես կարդացի, թե պայքարողները շատ են, թող բոլորը գնան, ես չեմ գնում։

 -Բայց Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ բոլորին տանելու է։

 -Է, թող տանի։

 -Նաև ուրիշ խմբակցություններից է տանելու։

 -Դա ԱԺ նախագահի իրավունքն է, ես ինքս հրաժարվել եմ, ես տեղյակ չեմ եղել, որ իմ անունը եղել է, բայց իմանալով այդ մասին՝ զանգել, հրաժարվել եմ, ես չեմ մեկնում։

 -Տիկին Աճեմյան, երբ Էդուարդ Շարմազանովին հարցրել են տեղի ունեցած միջադեպի մասին, ասել է` «դե կանայք են էլի, կկռվեն, կբարիշեն, թեթև տարեք»։ Չե՞ք կարծում, որ տղամարդկային շովինիզմ կա ձեր՝ կանանց նկատմամբ։

-Ես չգիտեմ՝ ինչ կա, բայց ամեն դեպքում կանայք էլ պետք է իրենց այնպես պահեն, որ… Ես կասեի այս դեպքում ընդհանրապես թեմա չկար, պարզապես ինչ-որ մարդկանց պետք է շրջանառել լուրը կատակի ժանրերում, բայց այդպիսի բան իրականում չկա։ Կանայք այն մարդիկ են, որ իրար հետ կարող են շփվեն էլ, վիճեն էլ, ինչն ամեն տեղ էլ լինում է։

 

Ամբողջական զրույցը` սկզբնաղբյուրում:

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի փաստաբանը նոր մանրամասներ է հրապարակել’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ. «Հայան» թայֆունից տուժել է ավելի քան 13 միլիոն մարդ’