‘ԱԺ-ն ընդունեց գազի հարցով հանձնաժողով ստեղծելու նախագիծը’

950

Քիչ առաջ Աժ-ում քվեարկության դրվեց «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացրել էր իշխանական կոալիցիան, իսկ ավելի կոնկրետ Գալուստ Սահակյանը, Դավիթ Հարությունյանը և Հեղինե Բիշարյանը: Նախագիծն ընդունվեց ձայների 75 կողմ, 3 դեմ եւ 30 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Այնուհետեւ սկսվեց ՀՅԴ խմբակցության ներկայացրած «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկումը: ՀՅԴ խմբակցության խատգամավոր Աղվա Վարդանյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց: Նիստն ընդմիջվեց: 

Նախորդ հոդվածը‘Հակերային հարձակում հայկական շուրջ 300 կայքի վրա’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի նախագահը վաղը կժամանի Հայաստան’