‘ԱԺ-ն ընդունեց երթևեկության խախտման տուգանքները փոփոխող օրինագիծը ‘

983

Այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից հետո, ԱԺ-ն քվեարկությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դիմաց գանձվող տուգանքների չափը:  

ԱԺ-ն նաև քվեարկությամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» և հարակից օրենքների նախագծերի օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է նվազեցնել շրջանառության հարկը, ինչպես նաև հարկային արտոնություններ տրամադրել ընտանեկան բիզնեսին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նաև տեղեկացրեց, որ ԱԺ արտահերթ նիստի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը՝ այսինքն շաբաթ օրը:

Նախորդ հոդվածը‘Սահմանում երկու զինվոր է մահացել.yerkir. ՊՆ-ն դեռ լռում է’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիա-Հունաստան. Գոլազուրկ ոչ ոքի ‘