‘ԱԺ-ն որոշեց. Սամվել Ալեքսանյանը խախտել է էթիկայի կանոնները’

1045

 

Ազգային ժողովի «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, անկուսակցական Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) խախտել է էթիկայի կանոնները:

ԱԺ-ի Էթիկայի հանձնաժողովը քիչ առաջ հրապարակել է որոշումը՝ քննելով ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարիի 2012թ. սեպտեմբերի 16-ին ուղարկված բողոքը ՝ ԱԺ շենքի մոտ տեղի ունենած միջադեպի առնչությամբ։ Ալեքսանյանը խլել էր Գասպարիի պաստառը, իսկ նրա թիկնապահը՝ գետին էր տապալել ակտիվիստին։

Հանձնաժողովի 6 անդամներից քվեարկությանը այսօր ներկա էին 5-ը: Նրանցից 4-ը քվեարկել են որոշմանը կողմ, իսկ մեկը՝ ձեռնպահ:

Հանձնաժողովի ամբողջական որոշումը կհրապարակվի ԱԺ-ի առաջիկա լիագումար նիստում:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. Կգա ժամանակը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կհանդիպենք’
Հաջորդ հոդվածը‘Զլաթան Իբրահիմովիչի գործակալ. ՖԻՖԱ-ն եւ ՈւԵՖԱ-ն կեղտոտ կազմակերպություններ են’