‘ԱԺ որոշ կոճակ սեղմողներ արդեն հասցրել են «հոշոտել ստախոսներին» և «հղիացնել զակաշչիկների կնանիքին»’

1496

Չնայած ԱԺ պատգամավորները դեռ գտնվում են արձակուրդում, բայց որոշ իշխանական կոճակ սեղմողներ արդեն հասցրել են աչքի ընկնել լկտի բառապաշարով:

«Անկեղծ ասած, կուզենայի ունենալ կենդանի կոկորդիլոս՝ այդ ստախոսներին ու բանսարկուներին հոշոտելու համար»,- tert.am-ին ասել է Հեղինե Բիշարյանը՝ մեկնաբանելով այն լուրը, թե «հայտնի» ապխտած կոկորդիլոսներից մեկը հանգրվանել է իր տանը:

Իսկ ահա Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը («Շմայս»), հերքելով տեղեկությունները, թե օրեր առաջ խաղատանը մեծ գումար է տանուլ տվել, ասել է.

«Զակազչիկներին փաթթած ունեմ բոլորին, ով ինչ ունի, չունի, թող գա իմ հետ, դեմ առ դեմ խոսանք, կարճ կոնկրետ: Իրենց պապաներին էլ հետը փաթթած ունենամ, բոլորին: Դրանց պապաներին, որ արդեն կեղտ չկա վրես, ոչ մի բան չկա, զակազներ են կատարում, դրանց պապաներին փաթթած ունենամ իրենց երեխեքի հետ: Դրանց զակազչիկները, պապաները եւ իրենց կնանիք են ինձնից հղի, որ իմ վրա գրել են տալիս, ուրիշ բան չունեմ ասելու»,-news.am-ի հետ զրույցում ասել է Շմայսը:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Ոստիկանապետը «գրում» է առանց գրչակոթը հանելու’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը պետք է չմերժի ՀՀԿ-ական պատգամավորների նախագիծը’