‘ԱԺ-ում քննարկել են «գազի հարցով» հանձնաժողով ստեղծելու հարցը’

895

Քիչ առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ավարտվել է «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցով քննարկումը, որին մասնակցել են բոլոր 6 խմբակցությունների ներկայացուցիչները:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասաց, որ ստեղծվելիք հանձնաժողովն առավել ընդգրկուն իրավասություններ կունենա, քան առաջարկում էր ընդդիմությունը. «Սակագնի ձեւավորում, պարտքերի ձեւավորում եւ մնացյալ այլ հարցերն ուսումնասիրելու իրավասու կլինի», — նշել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայում քաղաքական մեծամասնությունը մերժեց ոչ իշխանական ուժերի առաջարկը՝ «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին, որը պետք է ուսումնասիրեր 300 միլիոն պարտքի գոյացման աղբյուրը, սակագնի ձեւավորման հարցը եւ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի վաճառքի հարցը: Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հանձնաժողովը կստեղծվի, արդեն մեծամասնության նախաձեռնությամբ եւ կտա բոլ;որ հարցերի պատասխանները:

Նախորդ հոդվածը‘Վ.Կարապետյան. Է. Նալբանդյանն արհամարհում է Ս. Սարգսյանի հանձնարարականը’
Հաջորդ հոդվածը‘ Լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու Հայաստանի ցանկությունը վրդովվեցրել է Իրանին’