‘ԱԺ չորս խմբակցությունները համատեղ նիստ են անցկացրել` հստակեցնելով հետագա գործողությունների պլանը’

969

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Ազգային Ժողովի ընդդիմադիր երեք խմբակցությունները եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը համատեղ նիստ են անցկացրել: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կայքի հետ զրույցում, հաստատելով, տեղեկությունը, նշել է, որ հստակեցվել են հետագա համատեղ գործողությունների ծրագրերը, անելիքները, քայլերը և մարտավարությունը:

«Միանշանակ մեր բոլոր քայլերը լինելու են համատեղ, մենք կոնսենսուս ունենք լրջագույն խնդիրների հետ կապված, որը ես անչափ կարևոր եմ համարում: Մենք համատեղ գործողությունների ծրագիրը քննարկել ենք երկար ժամանակ, սկզբում քննարկվել են նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հետ, այնուհետև առանձին` 4 քաղաքական ուժերի ձևաչափով: Մենք քննարկել ենք համատեղ գործողությունները, որոնք բավականին լուրջ են»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. «Դատապարտյալների հիվանդանոցում» Շանթ Հարությունյանին պահում են անմարդկային պայմաններում ‘
Հաջորդ հոդվածը‘Հանցավոր խմբավորման անդամները սպանել են ոստիկանության ավագ քննիչին’