‘Աժ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել է 92 հարց, միջազգային 21 պայմանագիր’

918

Հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի փետրվարի 3-6-ը կայանալիք չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 92 հարց, միջազգային 21 պայմանագիր: Այդ մասին հաղորդվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացած աշխաատանքային խորհդրակցության ժամանակ:

Ինչպես հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից, ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 113 հարց եւ միջազգային 23 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի եւ փետրվարի 3-6-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն փետրվարի 3-ի ԱԺ նիստում: 

 

Նախորդ հոդվածը‘Իջևանի, Նոյեմբերյանի, Գորիսի, ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը անհատական նամակներ է ուղարկվել 131 ընկերությունների տնօրեններին’