‘Դերենիկ Դումանյանը դիմել է Դատախազություն` քննելու ԱՆ համակարգում «ատկատների» դեպքերը’

815

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը դիմել է Գլխավոր դատախազություն: Ինչպես տեղեկացնում է ԱՆ մամլո ծառայությունը, նախարարը դատախազությանը խնդրել է ուսումնասիրել ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցութան պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի այն հայտարարությունները, որ բուժհաստատություններում ատկատների չափը տատանվում է 5-10 տոկոսի սահմաններում, և հիմքերի առկայության դեպքում ընթացք տալ գործին:

«Նախարարությունը թույլ չի տա որևէ մեկին անել անհիմն հայտարարություններ` վարկաբեկելով համակարգի պատիվը: Հակառակ դեպքում գերատեսչությունը կառաջնորդվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,- նշել են նախարարությունում:

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ. Հանրապետության ճանապարհներն ու Լարսի լեռնանցքը հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը’