‘Քեյն. Մենք պայքարելու ենք չեմպիոնության համար’

734

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը վստահ է, որ նոր մրցաշրջանում իր թիմը կկարողանա պայքարել Պրեմիեր լիգայի տիտղոսի համար:

«Խթանները» վերջին մրցաշրջանն ավարտեցին միայն չորրորդ հորիզոնականում, այնպես որ այս անգամ նրանք չեն նշվում հիմնական ֆավորիտների շարքում: Այնուամենայնիվ, Քեյնը կարծում է, որ դա կարող է նույնիսկ օգուտ տալ «Տոտենհեմին»:

-Մենք պետք է հավատանք ինքներս մեզ: Այն, ինչին մարդիկ չեն հավատում, մենք կօգտագործենք որպես մոտիվացիա: Անձամբ ես այդպես եմ վարվել իմ ամբողջ կարիերայում: Դու դա պետք է օգտագործե՝ ելնելով քո շահերից:

Դա է մեր մոտիվացիան լինելու: Իհարկե, մարդիկ կնայեն «Մանչեսթեր Սիթիին» և «Լիվերպուլին»՝ մտածելով, որ նրանք են այս անգամ ևս ֆավորիտները, բայց մեզ համար դա չպետք է խոչընդոտ լինի:

Այնուամենայնիվ, մենք բոլորս գիտենք, որ Պրեմիեր լիգայում միշտ չէ, որ ամեն ինչ  այդքան պարզ է: Եթե նայեք, ապա տարբեր տարիներին առաջնության հաղթանակի համար պահանջվել է տարբեր միավորներ, – ասել է Քեյնը Daily Mirror- ին:

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ. Օդի ջերմաստիճանը կնվազի 5-10 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Սաուդցի կանայք կարող են ճանապարհորդել առանց «խնամակալների»’