‘Ալբանիա — Հայաստան հանդիպումը կարող է տեղափոխվել մեկ այլ մարզադաշտ’

1119

«Էլբասան Արենա» մարզադաշտը, որտեղ պետք է տեղի ունենա Եվրո-2016-ի ընտրական փուլի Ալբանիա — Հայաստան հանդիպումը, խնդիրների առաջ է կանգնած:

Բանն այն է, որ մարզադաշտում թեթև ատլետիկայի նոր վազքուղի է պատրաստվում, և աշխատանքները դանդաղ են ընթանում եղանակային պայմանների պատճառով, հաղորդում է ալբանական Panorama-Sport-ը: 

Աղբյուրի համաձայն` անպատրաստ վազքուղին չպետք է խնդիրներ առաջացնի մրցող թիմերի ֆուտբոլիստների համար և որոշակի աշխատանքներից հետո այն անվնաս կլինի: Սակայն նման պայմաններում խաղը անցկացնելու համար անհրաժեշտ ՈւԵՖԱ-ի համաձայնությունը: Հակառակ դեպքում` հանդիպումը կտեղափոխվի և տեղի կունենա «Քեմալ Ստաֆա» մարզադաշտում, որը գտնվում է Տիրանայում:


Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է’
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալը Ֆալկաոյի` «Մանչեսթր Յունայթեդի» երկրորդ թիմում խաղալն ամոթալի չի համարում’