‘Ալենիչև. «Օզբիլիսն ակումբը փոխելու ցանկություն է հայտնել»’

1070

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն անձամբ է այլ ակումբ տեղափոխվելու ցանկություն արտահայտել:

«Այո, Արազը քիչ խաղաժամանակ է ստացել: Վնասվածքից հետո նա ոչ մի կերպ չկարողացավ անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերել: Անձամբ ֆուտբոլիստն է ակումբը փոխելու ցանկություն հայտնել: Մենք էլ կարծում ենք, որ այլ ակումբում նա կարող է ավելի շատ խաղալ»,-Ալենիչևի խոսքը մեջբերված է «Championat.com»-ից:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Արազ Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են հոլանդական, ամերիկյան ակումբներ, ինչպես նաև իսպանական «Ռայո Վալյեկանոն»: Հիշեցնենք, որ Արազը «Սպարտակի» հետ չի մեկնել Աբու Դաբի՝ ուսումնամարզական հավաքի և այժմ երիտասարդական թիմի հետ մարզվում է Մոսկվայում:

Նախորդ հոդվածը‘Ռաուլ. ««Ռեալի» և «Բարսելոնայի» մրցակցությունն օգտակար է երկու կողմերի համար»’
Հաջորդ հոդվածը‘Շմեյխել. «Չեմ կարծում, թե «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է տիտղոս նվաճել»’