‘Ալեքսեյ Բալաբանովը երիտասարդ Ստալինի մասին ֆիլմ կնկարահանի ‘

1204

Պրոդյուսեր Սերգեյ Սելյանովը հայտարարել է, որ ռուս հայտնի ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովի հետ քննարկել է երիտասարդ Ստալինի մասին ֆիլմ նկարահանելու հավանակությունը: Բալաբանովին շատ է դուր եկել Թբիլիսին, որտեղ էլ հենց Բալաբանովը ցանկանում է Ստալինի բանդիտական երիտասարդության մասին ֆիլմը նկարահանել:

Նա հույս է հայտնել, որ իր նախագծին կաջակցեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ` Վրաստանի իշխանությունները: Ավելին, նա հայտարարել է, թե ինքը կհասնի երկու երկրների իշխանությունների աջակցությանն այդ հարցում, անգամ եթե նրանք տատանվեն:

Թե Ստալինի երիտասարդության կոնկրետ ո՞ր դրվագներին է անդրադառնալու Բալաբանովը, Սելյանովը չի մանրամասնել: Ամենայն հավանակությամբ, սակայն, ֆիլմում տեղ կգտնեն 1905-07 թվականների հեղափոխական գործողությունները եւս: 

Նախորդ հոդվածը‘Թոմ Քրուզը փակել է Լոնդոնի կենտրոնը’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ ‘